Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի մտահոգվում ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող հետաքննությունից: Այս մասին հայտարարել է ակումբի հասարակության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն:
«Կարող եմ միայն ասել, որ այս հարցում «Ռեալը» գործում է համապատասխան ՖԻՖԱ-ի նորմերին: Մենք համագործակցում ենք ՖԻՖԱ-ի հետ և, բնականաբար, չենք անհանգստանում այս հարցում մեր ակումբի գործունեության համար», - Բուտրագենյոիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ ՖԻՖԱ-ն հետաքննություն է անցկացնում «Ռեալի»՝ անչափահաս ֆուտբոլիստների ձեռքբերման ն գործարքների վերաբերյալ: ՖԻՖԱ-ն ցանկանում է համոզվել, որ մադրդյան ակումբը հետևում է կանոնադրությանը: Սրա հետ կապված ՖԻՖԱ-ն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից խնդրել է մադրիդյան ակումբի տրանսֆերային բոլոր փաստաթղթերը: