Ինդոնեզիայի զինվորականները հայտարարել են, որ Air Asia ավիաընկերությանը պատկանող Airbus 320-200 օդանավի որոնողական գործողությունը դադարեցված է: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Մենք ներողություն ենք խնդրում զոհվածների ընտանիքներից: Արել ենք հնարավորը, որպեսզի գտնեինք անհայտ կորած մարդկանց», - ասել է Ինդոնեզիայի ռազմածովային նավատորմի ղեկավարը:
Որոնումներին խոչընդոտել են եղանակային վատ պայմանները և վատ տեսանելիությունը: