Իսպանական լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը Պրիմերայի 20-րդ տուրի՝ «Կորդոբայի» դեմ խաղում (2:1) մրցակցի պաշտպան Էդիմարին հարվածելու համար։
-Լա Լիգայի իմիջի համար վատ է, երբ ֆուտբոլիստները ոչ մարզական պահվածք են դրսևորում։ Մենք Ռոնալդուից նման բան չէինք սպասում, բայց հետո նա ներողություն խնդրեց։ Ուրախացնող է, որ նա գիտակցեց արարքի սխալ լինելն ու ներողություն խնդրեց, այնպես որ նրա որակազրկման վերաբերյալ որոշում կայացնելիս այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի,-ասել է Տեբասը։
Հիշեցնենք, որ այդ առնչությամբ Լիգայի կարգապահական կոմիտեի որոշումը կհրապարակվի այսօր։