Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ ահաբեկչական ISIS խմբավորումը սպառնում է դաժան հաշվեհարդար տեսնել 26-ամյա ամերիկուհու հանդեպ, ով գտնվում է ջիհադիստների մոտ գերության մեջ: Ամերիկուհին գերեվարվել էր դեռ անցյալ տարի: Վերջինս Սիրիայի Ամերիկյան մարդասիրական առաքելության աշխատակից էր: Ընտանիքի խնդրանքով անունը չի հրապարակվում: ISIS-ի գրոհայիննեը պահանջել են 6,6 միլիոն դոլար փրկագին և ամերիկյան բանտում պահվող ահաբեկիր Այուֆ Սիդդիկուի ազատ արձակում: Դժվար է ասել, թե ինչ ելք կունենա այս իրավիճակը, սակայն պաշտոնապես ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ իրենք չեն բանակցում ահաբեկիչների հետ ու փրկավճարներ չեն վճարում գրոհայիններին: