ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոյի` երկրի խորհրդարանի` Գերագույն Ռադայի արձակման հրամանագրի պաշտոնական հրապարակմամբ ազդարարվեց Գերագույն Ռադայի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորական բազմոցների համար թեկնածուների գրանցումը սկսվել է այսօր և կավարտվի սեպտեմբերի 15-ին, իսկ անկախ կամ անկուսակցական թեկնածուները կարող են փաստաթղթերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը: Սեպտեմբերի 30-ին կավարտվի թեկնածուների գրանցումը և արդեն հաջորդ օրը թեկնածուները կարող են սկսել իրենց նախընտրական կամպանաիաների իրականացումը: “Լռության օր” կլինի հոկտեմբերի 24-ին, իսկ արդեն հոկտեմբերի 26-ին կանցկացվեն ընտրությունները, որոնց արդյունքները պետք է հրապարակվեն տասնհինգ օրվա ընթացքում` մինչև նոյեմբերի 10-ը: