«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դավիդ Լուիսը հայտարարել է, որ իր տրանսֆերի համար վճարած մեծ գումարի պատճառով ճնշում չի զգում: Բրազիլացի ֆուտբոլիստը նաև համոզմունք է արտահայտել, որ փարիզյան ակումբը կարող է հաջողությունների հասնել բոլոր մրցաշարերում:
«Իմ տրանսֆերի համար վճարած գումարը նորմալ է: Օրեցօր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները բարձրանում են: Շուկան մեծանում է, ընդ որում` ոչ միայն ֆուտբոլային, ամեն ինչ թանկանում է: Ճնշում չեմ զգում: Երբ դու հասնում ես որոշակի մակարդակի, պետք է հասկանաս` անհրաժեշտ է հաղթահարել ճնշումը կամ դրանից օգուտ քաղել: Ես եկել եմ մեծ նպատակներ ունեցող ակումբ: «Պարի Սեն Ժերմենը» շատ մեծ նախագիծ է: Թիմն ամեն ինչ ունի բոլոր մրցաշարերում պայքարելու համար»,-ասել է Լուիսն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսի տրանսֆերի համար 2014 թվականի մայիսին «Պարի Սեն Ժերմենը» «Չելսիին» 50 մլն ֆունտ սթերլինգ վճարեց: