«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հարձակվող Դեննի Ուելբեքի առողջական վիճակից:
«Ուելբեքը մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Շատ-շատ մոտ է: Դեննին կարող է մասնակցել «Տոտենհեմի» հետ խաղին»,-Վենգերի խոսքը փոխանցում է «ESPN»-ի twitter-յան էջը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով 24-ամյա Ուելբեքը պաշտոնական խաղերի չի մասնակցել դեկտմբերի 28-ից: