ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությանը հանձնարարական է տրվել վաճառել Ուկրաինայի Ազգային բանկի ռեզերվները $340 մլն-ով` գրիվնայի արժեքը կայունացնելու համար: Հիշեցնենք, որ Ուկրաինայի արժույթ հանդիսացող գրիվնան երեկ բորսային օրվա ամփոփմանը ունեցել է 1,68% արժեզրկում` կազմելով մեկ դոլարի դիմաց 13,89 գրիվնա և արժեզրկումը կարող է շարունակվել:Ավելի վաղ վարչապետ Յացենյուկը հայտարարել էր, որ երկրի տնտեսությունը չի դիմանա մեկ դոլարի դիմաց տասներկու գրիվնա բորսային արժեքին: