Իտալացի ընտրողների կոլեգիան, որը բաղկացած է 1009 պատգամավորներից և նահանգային ներկայացուցիչներից, չի կարողացել առաջին փորձից նոր նախագահ ընտրել: Այս մասին հայտնել է Interfax-ը:
Թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների անհրաժեշտ 2/3 մասը: Ըստ այդմ՝ ընտրողների ավելի քան 1/3-ը իր ձայնը չի տվել թեկնածուներից ոչ մեկին:
Նշվում է, որ քվեարկության երրորդ փուլից հետո նախագահի ընտրության համար բավարար է բացարձակ մեծամասնությունը: Այսպիսով` առաջին երեք փուլերում պահանջվում է հավաքել 673 ձայն: