ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` «Ալժիրի ավիաուղիների» օդանավը բռնկվել է Կահիերի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս: Օդանավը Ալժիրից Եգիպտոս չվերթն էր իրականացնում: Վայրէջքի ժամանակ բռնկվել են դրա անիվները: Օդանավակայանի փրկարար ծառայություններին հաջողվել է արագ հանգցնելկրակը: Միջադեպի հետեւանքով ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: