gazeta.ru-ի փոխանցմամբ` Կոլումբիայում ձերբակալվել է 27 մարդ, որոնցից 26-ը՝ քաղաքական գործիչներ, ովքեր կասկածվում են «Ինքնապաշտպանության միավորված ուժեր» ռազմականացված խմբավորման նախկին առաջնորդի հետ կապեր ունենալու համար: Ձերբակալություններն իրականացվել են Մեդելյին, Մոնտերիա, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում անցկացված գործողությունների ընթացքում: Իշխանությունների տեղեկություններով՝ նախատեսվում է ձերբակալել մոտ 50 մարդու: Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածների թվում են նախկին քաղաքապետներ, խորհրդի նախկին անդամներ, քաղաքական առաջնորդներ, հասարակական գործիչներ և պաշտոնատար անձինք: