Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ ՄԱԿ-ն անհանգստություն են հայտնել «Իսլամական պետության» ճամբարներում ստիպողաբար գտնվող երեխաների ճակատագրերի հետ կապված: ՄԱԿ-ը միաժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին հաշվի առնել այդ փաստը` գրոհայինների դիրքերին հարվածելու դեպքում: ՄԱԿ-ում հայտարարել են, որ այդ դեպքում ԱՄՆ իշխանությունները «պետք է հարգեն պատերազմի օրենքը»: «Մեզ հայտնի է ուսուցողական ճամբաներում երեխաների ներկայության մասին։ Մենք կարծում ենք, որ որոշում ընդունելիս ԱՄՆ-ը պետք է հարգի պատերազմի օրենքները, և մենք անհանգստացած ենք այնտեղ երեխաների առկայությամբ»,- հայտարարել է ՄԱԿ-ի խմբի նախագահ Պաուլո Պինեյրոն: