Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու դեպքում կարող է չեղյալ հայտարարվել մահապատժի վրա սահմանված մորատորիումը: Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդևը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում, հայտնում է Orer.am-ը:
Վերջինիս խոսքով՝ այս պահին այդ հարցը դրված չէ օրակարգում:
«Ռուսաստանը 1 տարով կասեցնում է իր մասնակցությունը: Խոսքը դուրս գալու մասին կարող է գնալ 2016թ. հունվարին այն դեպքում, եթե ինչ-որ մեկը խորհրդարանական ասամբլեայից վիճարկի Ռուասստանի, իսկ ԵԽԽՎ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանը ազատ կլինի մահապատժի առնչությամբ եվրոպական որոշումներից»,- ասել է նա:
«Այդ դեպքում Պետդուման կամ նախագահը ի վիճակի են չեղյալ հայտարարել գործող մորատորիումը, ու մենք հնարավորություն ունենք վերադարձնել «մահապատիժ» հասկացությունը մեր իրավական դաշտ»,- հայտարարել է Լեբեդևը: