Դոնեցկում հրետանային ռմբակոծության է ենթարկվել մշակույթի տունը, որտեղ հումանիտար օգնություն էր տրվում բնակչությանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԱԻՆ-ի՝ հինգ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել:
Հաղորդվում է նաև, որ Դոնեցկում հրետանային ռմբակոծության է ենթարկվել տրոլեյբուսը: Վիրավորների թիվը ճշգրտվում է: