ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես, ինչպես հարիր է զինվորականին, սպասում եմ ադրբեջանական կողմի հրավերին, որտեղ նրանք պետք է ինձ հիմնավորեն ԱԹՍ-ի հետ կապված իրենց պաշտոնական վարկածը: Ուղղակի հաշվի առնելով ադրբեջանական կողմի հետ շփվելու փորձը՝ նրանց հիշեցնեմ, որ չմոռանան նախ միջազգային փորձագետներ հրավիրել: Սպասում եմ....»: