Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով Բերձորի երեկվա իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եթե հիմք ընդունենք միայն պաշտոնական հրապարակումներն, ապա ոստիկանության ծառայողների գործողություններում առկա է ինքնիրավչության (ՀՀ քր. օր. 322-րդ հոդվածի 2-րդ մասի) հանցակազմը: Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով ...պատժվում է ... ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: