Անկախ նրանից՝ ինչպես եմ վերաբերվում Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը, պետք է արձանագրեմ.
ՀՀ քաղաքացիների վրա նմանատիպ հարձակումը պարզապես անբարո գործելաոճ է և ժամ առաջ պետք է պատժվի:
Մարդկանց գույքին և առողջությանը հասցված վնասը պետք է փոխհատուցվի...
Այս սրիկա տեռորի կազմակերպիչները պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն...
Թե Հայաստանում, թե Արցախում ցանկացած մեկի նկատմամբ այսպիսի բարբարոսական ոտնձգությունները պետք է բացառվեն մեկընդմիշտ:
Որևէ այլակարծություն չպետք է ճնշվի անասնական ցինիզմով և տեռորով...Իսկ այն վարկածները, թե ակցիայի մասնակիցները սադրել են՝ զրո կոպեկի արժեք ունեն. սադրանքների և ապօրինությունների դեպքում գոյություն ունեն օրենքով պատժելու մեխանիզմներ, ոչ թե բիտերով պետք է ջարդեն մեքենաներն ու մարդկանց բռնության ենթարկեն:Ժիրոյին ու նրա նմաններին Արցախի մատույցներում գետնին փռելն ու ծեծելը խոսում է այդ մարդկանց բարոյական անկման մասին. ամոթ ձե՛զ...Այդ պագոնի տակ թաքնված ահաբեկիչներին իրենց շեֆերի հետ միասին պետք է ժամ առաջ պաշտոնանկ անել ու նետել բանտերը...Հա, ու մեկ էլ՝ արջի ծառայություն եք մատուցում, այ ապուշներ, մի քիչ մտածեք բանն անելուց առաջ...Վարուժան Բաբաջանյան