Լրագրողները «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների և Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ տեղի ունեցած բռնություններին:
Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե «նորմալ քաղաքացիների» համար Արցախ մուտքը ազատ է, մինչդեռ «մուտիլովշիկների» համար արգելված է:
Հիշեցնենք, որ Բերձորում անհայտ անձինք և ոստիկանները ծեծի էին ենթարկել Երևանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել էր նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևան՝ որտեղ հերքվել էր ներքին արյունահոսության մասին կասկածը:
Ծնունդով արցախցի Համլետ Հարությունյանը հրաժարվեց գնահատական տալ, քանի որ ըստ նրա՝ տեղյակ չէ խոսքն ինչի մասին է, քանի որ երկրում չի եղել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի խոսքով՝ մեղավորները պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության: