Բերձորում տեղի ունեցած վերջին իրադարձության հետ կապված արձագանքներ են հնչել ՀՀ օրենսդիր ներկայացուցիչների եւ մի շարք այլ պաշտոնյաների կողմից, խնդրի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Բերձորում հատուկ ջոկատայինների կողմից ավտոերթի մասնակիցների նկատմամբ իրականացված ծեծի վերաբերյալ, Orer.am-ը փորձեց զրուցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, սակայն, ինչպես պարզ դարձավ, նրա առողջական վիճակն այդքան էլ լավ չէ, եւ վերջինս գտնվում է հիվանդանոցում. «Ես հիմա հիվանդանոցում պառկած եմ, ինձ այդքան էլ հարմար չէ խոսել»:
Զարմանալի է, որ ԼՂՀ վարչապետը «ճիշտ ժամանակին» է հասցրել հիվանդանալ:
Սոսե Չանդոյան