ИТАР-ТАСС-ը գրում է, որ ուկրաինական "Свобода" և УДАР կուսակցությունների խորհրդարանական խմբակցություններն այսօր հայտարարել են Գերագույն Ռադայի կառավարող կոալիցիայից իրենց դուրս գալու մասին: Այդ մասին այսօր հայտարարել են հիշյալ խմբակցությունները ներկայացնող կուսակցությունների ներկայացուցիչներ Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կովալչուկը: Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս սկսել Ուկրաինայի Գերագույն Ռադայի ցրման գործընթաց, նշում են մեկնաբանները ու կանխատեսում իրավիճակի հնարավոր սրում ու ապակայունացում: