Ադրբեջանագետ Սարգիս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական թերթերից մեկը հարցում է անցկացրել Բաքվում բնակիչների շրջանում «Արդյո՞ք Ռուսաստանը բարեկամ է Ադրեջանին, թե՞ թշնամի» խորագրով: Հարցվողների մեծամասնության կարծիքով Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին է, քանի որ Ղարամաղը հայերը վերցրել են հենց ռուսների օգնությամբ: Ուշագրավ է այն փաստը, որ նույնիսկ երեխաներն են ռուսներին թշնամի համարում: Համենայն դեպս, հարցմանը մասնակցել են նաև դպրոցական տարիքի երեխաներ: