Ջիբրալթարում ընթացող օփեն մրցաշարում հանդես է գալիս նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Շախմատիստուհին խաղացված 7 տուրերից հետո ունի 3.5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում: Առաջատարը Հիկարու Նակամուրան է, որն ունի 6.5 միավոր. տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը: