Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը հայտարար է, որ ԿԺԴՀ-ում «խղճի կալանավորներին» ազատելու համար անհրաժեշտ է ոչ միայն պաշտոնանկ անել նրա առաջնորդ Կիմ Չեն Ընին, այլև քաղաքական ասպարեզից հեռացնել նրա ամբողջ ընտանիքը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
«Ես կարծում եմ, որ առաջնահերթ կարևորության խնդիրն է՝ անհապաղ ազատել այդ 80, նույնիսկ 100 հազար կալանավորներին և վերացնել այդ ճամբարները,- ասել է նա գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:- Բայց դա կարող է տեղի ունենալ սոսկ այն դեպքում, եթե այդ համակարգը, որը կառուցված է անձի պաշտամունքի վրա, լիովին ոչնչացվի»:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ նա հավելել է, որ «դա անելու միակ միջոցը Կիմին և նրա ընտանիքը հեռացնելն է, ասպարեզից նրանց վերացնելը»: