Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդական թիմի հարձակվող Լի Սունհգ Վուն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Արքայական ակումբը» ցանկանում է ձեռք բերել Հարավային Կորեայի հավաքականի 17-ամյա ֆուտբոլիստին:
Նշենք, որ ֆուտբոլիստին կատալոնյան թիմը ձեռք է բերել 2011թ-ին և վերջինիս հետ մեծ հույսեր է կապում: