Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին հանձնվել է Ռուսաստանի տարածքում «Թմրանյութերի և ալկոհոլիզմի դեմ պայքարում 2014թ. տարվա մարդ» մրցանակը, հայտնում է Вести-ն։
«Չեչնիայի Հանրապետությունն այն քիչ շրջաններից է, որտեղ սահմանված է տարիքային սահմանափակում ալկոհոլի վաճառքի համար՝ 21 տարեկան»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվայում իրենք վաղուց են առաջարկում բարձրացնել ալկոհոլի վաճառքի համար տարիքային շեմը, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են աջակցում տվյալ միջոցներին։
«Մենք զգում ենք Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի աջակցությունը։ Ցավոք, մենք դեռ անելիք ունենք այդ ուղղությամբ, սակայն ամեն անգամ իրավիճակը լավանում է շնորհիվ համընդհանուր ջանքերի և ձգտումների»,- նշել է Բրյունը։