Փետրվարի 4-ի ուշ երեկոյան Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր` ժամը 22 անց 40 րոպեից սկսած, Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է»,- ասված է գրառման մեջ:
Փետրվարի 5-ին` ևս մեկ գրառում.
«Ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ»: