«Ադրբեջանական զինվորները մասսայական հրաժարվում են կրակել Հայկական ուժերի ուղղությամբ: Խախտելով իսլամի օրենքները՝ ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը և ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում:
Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի և ազերիների կողմից հազարավոր զոհերի մասին:
Թովուզի շրջանում ադրբեջանական զինուժի բրիգադի հրամանատարը անձամբ ատրճանակով գնդակահարել է զինծառայողի, ինչը նույնպես մեկնաբանվել է հայկական կողմի վրա նոր հարձակումից հրաժարվելու հետևանք:
Ռուսաստանաբնակ ադրբեջանցիները ամենուր խոսում են իրենց երկրում տիրող համընդհանուր խուճապի, հազարավոր զոհերի, գիշերային թաղումների և դասալքությունների մասին:
Վերջին օրերում անցկացվող ադրբեջանական զինավարժություններին պահեստայիններին ընդգրկելու նպատակով արգելվել է ազերի զինապարտներին ավիատոմս վաճառելը»:
Գրառումը` ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ֆեյսբուքյան էջից