Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի մտածում թիմը լքելու մասին:
«Ոչ մի դեպքում չեմ հեռանա թիմից: Համոզված եմ մրցաշրջանի երկրորդ հատվածում մեր առաքելության վրա: Անցյալ խաղի որոշիչ պահերին պետք է խիզախ լինեինք, եթե ցանկանում էինք գոլ խփել: Եթե հարվածը նմանվում է փոխանցման՝ նշանակում է, որ ինչ-որ բան սխալ ենք անում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com:
Նշենք, որ դորտմունդյան ակումբն այժմ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: