«Այսօր արտերկրում հայագիտության զարգացման նպատակով ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ որոշել է 4.8 մլն դրամ հատկացնել Պրահայի Կարլով համալսարանին հայոց լեզվի, մշակույթի, պատմության դասընթացների կազմակերպման համար:
Շատ կարևոր եմ համարում Արևելյան Եվրոպայի առաջատար բուհերից մեկում նման կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը»,- իրադարձության կարևորությունը իր ֆեյսբուքյան էջում ընդգծել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: