Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նասեր Ջոդանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին հասցրած օդային հարվածները միայն սկիզբն են՝ ի պատասխան ջիհադիստների կողմից ողջակիզված օդաչուի: Այս մասին հայտնել է BBC-ն:
Հինգշաբթի օրը Հորդանանի օդուժի տասնյակ օդանավեր հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում տեղակայված խմբավորման դիրքերին:
Ռմբակոծման են ենթարկվել ռազմամթերքի պահեստարանները, զորավարժանքների համար նախատեսված ճամբարներն ու գրոհայինների թաքստոցները:
Հորդանանի օդուժի գեներալ Ալ-Կասասբին պատանդառվել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեկտեմբերին, երբ նրա F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Սիրիայում:
Այս շաբաթ, ջիհադիստները հրապարակել են մի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են օդաչուին, որը գտնվում է խցում, կենդանի այրել: