Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՌԴ-ի ինտեգրացիոն կողմնորոշիչները մնում են անփոփոխ, չնայած արտաքին բարդ պայմաններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Անկախ կոնյունկտուրայից, Ռուսաստանը բաց է մնում մեր բոլոր գործընկերների համար: Մենք մտադիր ենք կատարել մեր միջազգային պարտավորությունները, և մեր ինտեգրացիոն կողմնորոշիչներն անփոփոխ են մնում»,- նշել է նախարարների կաբինետի ղեկավարը՝ փետրվարի 6-ին բացելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Մեդվեդևը հավելել է, որ ԵՏՄ-ի մասին պայմանագիրն անհրաժեշտ գործիքներ է տրամադրում այդ նպատակներին հասնելու համար: