«Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորումը մտադիր է մարդկանց առևանգել Լիբանանից և Հորդանանից: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ զինյալները մտադիր են առևանգել տեղաբնակների, ինչպես նաև արևմտյան երկրներից այնտեղ ժամանածների:
Ներկայումս ահաբեկչական խմբավորման մոտ պատանդ պահվողների թիվն անհայտ է, քանի որ առևանգվածների հարազատները փորձում են խուսափել այդ մասին բարձրաձայնելուց՝ նրանց ավելի մեծ վտանգի չենթարկելու համար:
Աղբյուրները նշել են, որ Ռաքքա շրջանում զինյալները ֆինանսավորում ունեն, որն անհրաժեշտ է մարդկանց սահմանն անցկացնելու համար:
Խմբավորման՝ Եգիպտոսում գործող ստորաբաժանումը պլաններ է մշակում արևմտյան երկրների քաղաքացիների առևանգելու համար: