The Local-ը գրում է, որ Ֆրանսիայում գործազրկությունը հասել է իր նոր առավելագույն չափին: Երկրի Աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ ավելի քան երեք միլիոն ֆրանսիացիներ գրանցվել են պետական աշխատանքի տեղավորման գործակալություններում որպես գործազուրկներ: “Հուլիս ամսվա համեմատ այդ թիվն աճել է 26 հազարով: Ընթացիկ տարում սա արդեն գործազրկության աճի իններորդ ռեկորդն է”,- մանրամասնվում է հայտարարության մեջ: “Գործազրկության աճը Ֆրանսիայում ցույց է տալիս, որ եվրագոտում ՀՆԱ-ի աճ չկա”,- նշել է Ֆրանսիայի Աշխատանքի նախարար Ֆրանսուա Ռեբսեմանը: Մասնագետները նշում են, որ ԵՄ մեծությամբ երկրորդ ազգային տնտեսությունը, որը ինչպես և ողջ եվրագոտին այս պահին ապրում է տնտեսական ու քաղաքական ճգնաժամ, ամենավատթարն է նախագահ Օլանդի պաշտոնավարման սկզբից սկսած: Սա այն դեպքում, երբ նախագահ Օլանդը խոստացել էր կրճատել գործազրկությունը և նոր աշխատատեղերով ապահովել ֆրանսիացիներին: Միաժամանակ աճում է նաև պետական պարտքի չափը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրգը խիստ տնտեսման տնտեսական ռազմավարության օրենսդրական փաթեթ էր ներկայացրել կառավարությանը, ինչն էլ դարձել էր գայթաքար ողջ կառավարության համար ու հանգեցրել ողջ կաբինետի հրաժարականին: