BBC-ն գրում է, որ Պակիստանի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ կասկածում են երկրի վարչապետ Նավազ Շարիֆին սպանության մեջ: Վարչապետ Նավազ Շարիֆը և ևս 21 հոգի կասկածվում են 14 մարդու սպանության մեջ, ովքեր այս տարվա հունիսին բողոքի ցույցի էին դուրս եկել Լաքոր քաղաքում: Կատարված սպանությունների հետաքննության անցկացման պահանջով հանդես էր եկել երկրի ընդդիմության առաջնորդ Թախիր Քադրին: Ու թեև հարուցվել է քրեական գործ, սակայն վերջինիս շրջանակներում չի պահանջվում անմիջապես ձերբակալել կասկածյալներին, քանի որ դրա համար անհրաժեշտ են անհերքելի ապացույցներ, որոնք կփաստեն կասկածյալների մեղավորությունը: Այնուամենայնիվ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարչապետն ու մյուս կասկածյալները մտածելու լուրջ առիթ ունեն: