Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուղղակի բանակցություններ անցկացնել ուկրաինական իշխանությունների և ինքնահռչակ հանրապետությունների միջև, հայտնում է «Газета.Ru»-ն:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը կողմ է նման բանակցությունների վաղաժամկետ մեկնարկին:
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերն ունեն բոլոր հնարավորությունները ճգնաժամի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: