Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է իր թիմի ուցադրած խաղից Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ռեաի» դեմ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետի թիմը մադրիդյան դերբիում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Արքայական ակումբի» դարպասը։
-Կարխում եմ, որգլխավոր դերը հաղթանակում կատարեցին ֆուտբոլիստները։ Մենք պարզապես շքեղ էինք խաղում։ Ես ցանկանում եմ նորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին։ ատ հաճելի էր լսելը, թե երկրպագուներն ինչպես են հպարտանում թիմով։
Յուրաքանչյուր մարզիչ բազմաթիվ գաղափարներ է ունենում, միակ տարբերությունն այն է, թե կկարողանա՞ն նրա սաները դրանք իրականություն դարձնել։ Իմ թիմն այնպես է խաղում, ինչպես ես ուզում եմ։ Առանց նրանց այդ արդյունքն ստանալնանհնար կլիներ։ Նրանք ավելի լավ են խաղում, քան ես եմ խաղացել։ Այս թիմը երբեք իրենից գոհ չի լինում։ Ֆուտբոլիստները պարապմունքների ժամանակ նույնքան են նվիրվում, ինչքան խաղադաշտում,-Սիմեոնեի խոսքն է մեջբերում «Football-Espana» պարբերականը։