«Интерфакс»-ը, հղում տալով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հայտարարությանը, գրում է, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի գլխավոր շտաբները քննարկել են գերիների հնարավոր փոխանակման հարցը: Հատկապես ուշադրության է առնվել երեկ ուկրաինական կողմում գերեվարված ռուս դեսանտայինների հետ վերադարձի հարցը: Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել նաև, որ միջազգային համայնքի հստակ ու եռանդուն գործողությունների շնորհիվ հնարավոր է հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ավելի վաղ արդեն, Ուկրաինայի նախագահը, ամփոփելով Մինսկյան բանակցությունները, հայտարարել էր, որ ռուսական և ուկրաինական կողմերը կսկսեն խորհրդակցություններ անցկացնել սահմանապահ ստորաբաժանումների ու գլխավոր շտաբների մակարդակներով խնդրի խաղաղ կրագավորման խաղաղության երաշխիքների ապահովման համար: