«Интерфакс»-ը գրում է, որ ուկրաինական քաղաքական գործիչ, «Батькивщина» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Կիևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարել: Առանձնապես Տիմոեշենկոն կարևորել է Լուգանսկում ու Դոնեցկում ռազմական դրությունների հայտարարումը: Միաժամանակ, տիկին Տիմոշենկոն իր և իր թիմակիցների անունից նշել է, որ կանգնած է երկրի նախագահի ու երկրի գործող իշխանությունների կողքին: