MENA գործակալությունը գրում է, որ Եգիպտոսի իշխանությունները ևս մեկ գործ են հարուցել երկրի պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի հանդեպ: Ըստ այդմ, Մուրսին մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ, քանի որ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Քաթարին: Նշվում է, որ հիշյալ գաղտնի փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ Եգիպտոսի անվտանգության վերաբերյալ ու Քաթարին են փոխանցվել Al-Jazeera հեռուստաընկերության անձնակազմի միջոցով: