ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Կելինն հայտարարել է, որ ռուսական հումանիտար օգնության երկրորդ շարասյունն առաջիկա օրերին կմեկնի Ուկրաինա: Դեսպան Կելինը չի մանրամասնել, թե կոնկրետ երբ, սակայն հույս է հայտնել, որ երկար սպասելու հարկ չի լինի ու նախապատրաստական աշխատանքները ընթանում են մեծ արագությամբ ու ամբողջ թափով: “Մենք հույս ունենք, որ մարդասիրական օգնությունը տեղ կհասցվի բավական արագ, քանի որ դրա կարիքը Լուգանսկում մեծ է”,- նկատել է դեսպանը և հիշեցրել, որ Եվրահանձնաժողովն ու այլ երկրներ ևս խոստացել էին ներդրում ունենալ Լուգանսկին ու Դոնբասին Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրման հարցում: