Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի ծառայույթուններով, երբ պարզ դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ:
Բելգիացի դարպասապաը հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», որից հետո վարձակալությունից վերադարձել է «Չելսի»: 22-ամյա դարպասապահի պատճառով լոնդոնյան աումբի հիմնական կազմում իր տեղը կորցրել է Պետեր Չեխը:
Հասկանալով, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեշտությամբ չի համաձայնի վաճառել Կուրտուային, «Ռեալը» պատրաստ է առաջարկել պաշտպան Ռաֆայել Վարանին, ում ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացի մասնագետը:
Նշենք, որ «Չելսիում» Կուրտուան 26 հանդիպում է անցկացրել եւ բաց է թողել 23 գնդակ: