Բաքվում անհայտ անձինք թալանել են Բալախանը ավանի մզկիթը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:
Կողոպտիչները գիշերով մտել են մզկիթ, ջարդել նվիրատվությունների արկղը և տարել այնտեղ եղած ընդամենը 3 մանաթ (մոտ 3 եվրո) գումարը: Բացի այդ, փորձառու հանցագործները իրենց հետ տարել են նաև մզկիթում տեղադրված տեսախցիկը: