BBC-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայի կապի կառավարական կենտրոնը հավաստագրեր է տվել մի շարք բրիտանական բուհերի, որոնք այդպիսով կարող են պատրաստել մասնագետներ կիբերլրտեսություն և կիբերպաշտպանություն մասնագիտություններով, որոնք կներգարվեն երկրի կիբերպաշտպանության համակարգում: Դրանք են` Օքսֆորդի, Լոնդոնի, Լանկաստերի, Էդինբուրգի, Սուրրեյի և Քրենֆիլդի համալսարանները: Նախարարների կաբինետի քարտուղար Ֆրենսիս Մոդը այս առթիվ հայտարարել է, կիբերպաշտպանությունը դարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանական համակարգի մի մասը և կարևորվում է կառավարության կողմից նման մասնագետների պատրաստումը: