RT.com-ը գրում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթանժողովին, որը մեկնարկել է այսօր Բրյուսելում, Ուկրաինայի մասնակցության հարցը չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Միաժամանակ նա նաև մանրամասնել է, որ գագաթնաժողովին որոշվել է շարունակել հետագա համագործակցությունը Կիևի հետ ու ստեղծել չորս ֆինանսական հիմնադրամներ, որոց միջոցով էլ կիրականացվի ուկրիաինական ազգային գվարդիայի ֆինանսավորումը: