Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Instagram-ում 10 միլիոն բաժանորդների պատվին հագել է հատուկ մարզաշապիկ: Մարզաշապիկի վրա գրված է ֆուտբոլիստի անունը, 10 համարը եւ ներքեւի մասում ավելացված է միլիոն բառը:
Instagram-ում ֆուտբոլիստների ցուցակում Մեսի բաժանորդների քանակով երրորդն է՝ զիջելով «Ռեալի» պարտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (12.2) եւ «Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին (15.2):