Լոնդոնի «Չելսին» պատրաստ է Մադրիդի «Ռեալին» 47 մլն եվրո առաջարկել պաշտպան Ռաֆայել Վարանի համար: Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը:
Գործարքը հնարավոր է տեղի ունենա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Վարանին իր թիմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 27 խաղի և հեղինակել 2 գոլ: