«Անանուն ինտերնացիոնալներ» խմբի հաքերները համացանցում վաճառքի են հանել իբր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գաջեթներից տեղեկություններ: Այս մասին հայտնել է rosbalt.ru-ն:
Exchange of Information պորտալի տեղեկությունների համաձայն, որտեղ տեղադրված է նմուշը, աճուրդը կտևի 2015թ. փետրվարի 9-23-ը:
Նախնական արժեքը 100 բիթքոին է (մոտ 22.000 դոլար), միանվագ գնման արժեքը կկազմի 500 բիթքոին (մոտ 110.000 դոլար):
Վաճառքի են դրվել Մեդվեդևի 3 սարքերի տեղեկությունները, որոնք գտնվում են iCloud-ում: Ներառված են մի քան հազար SMS-հաղորդագրություններ, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք արել է անձամբ վարչապետը, կատարած զանգերի պատմությունը, համարներ հեռախոսային գրքից, տեղեկություններ Skype-ից, ինչպես նաև հավելվածներ, որոնք օգտագործվել են տվյալ սարքավորումներում: