Այս օրերին ադրբեջանական «Cinemacity» կինոթատրոնում ցուցադրվող The Imitation Game ֆիլմի ցուցադրության գովազդային շրջանում ցուցադրեցին Հայոց ցեղասպանության մասին նկարահանված «Սպի» ֆիլմի թրեյլերը: Ադրբեջանում դա մեծ հիստերիայի պատճառ դարձավ:
Հաշվի առնելով այն,որ վերը նշված ֆիլմի գովազդը մտնում է կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմի սկավառակի մեջ և այն պարզապես անհնար է «կտրել»' ապա ադրբեջանցիները դեռ մեկ շաբաթ (այդքան է շարունակվելու The Imitation Game ֆիլմի ցուցադրությունը) պետք է շարունակեն նայել իրականությանը:
Հ.Գ. Սպասենք Ալիևի թվիթեռյան գրառմանը, քանզի դա միակ տեղն է,որտեղ նավթի շնորհիվ գոյատևող «ազգի» առաջնորդը կարող է ինքնաարտահայտվել:
Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը