Լևոն Արոնյանը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» գերհզոր մրցաշարին:
Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Մրցաշարը տեղի կունենա փետրվարի 13-19-ը: