«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին անդրադարձել է Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Տոտենհեմի» դեմ խաղին: Հիշեցնենք, որ հանդիպմանը Բալոտելլին հեղինակել է իր թիմի հաղթական գոլը:
«Հիանալի խաղ էր, տղաներ: Այս ժպիտս նվիրում եմ նրանց, ովքեր միշտ հավատացել են ինձ և աջակցել: Շնորհակալ եմ: Առա'ջ, «Լիվերպուլ»: Հիմա պետք է իջնել երկնքից և սկսել ջանասիրաբար աշխատել»,- Ինսթագրամի իր էջում գրել է ֆուտբոլիստը: